Սյունիքի մարզպետի եղբորորդին հայտնաբերվել է
«Փաստինֆո»-ի տաեղեկություններով՝ հայտնաբերվել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող վայրում ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն է ունեցել նաև Մ.Խաչատրյանը։
Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել՝ Մ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
մանրամասն՝pastinfo.am-ում
