Սյունիքի մարզպետի օգնականը քարով ջարդել է մահափորձի մեջ մեղադրվողի խանութի ապակին
Կապանում անցած գիշեր հարձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ գիշերը Զարզանդ Նիկողոսյանը քարով ջարդել է Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի ապակին: Ոստիկանության Կապանի բաժնում հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի օգնականն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
