Սյունիքում վթարի ենթարկվածները զինվորականներ են. Նրանցից մեկը մահացել է
Սյունիքում «ԴԱՖ» բեռնատարի ու «Օպել վեկտրաի» բախման արդյունքում տուժած ուղեւորներից մեկը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սիսիանի հիվանդանոցից:
Մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Արսեն Հունանյանը, ով գտնվել է կոմայի մեջ, նրա մոտ առկա էր գանգի հիմնի կոտրվածք, եւ գիտակցության չգալով՝ 30 րոպե անց վերջինս մահացել է: Նա Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է, ծառայում է ՊՆ-ում:
Մյուս տուժածի՝ Վ. Խաչատարյանի վիճակը կայուն է, վերջինս առաջին բուժօգնութուն է ստացել Սիսիանի հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ: Նա եւս զինվորական է:
