Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի հուղարկավորությունը կկատարվի այսօր
Նոյեմբերի 27-ին Սան Պաուլոյում (Բրազիլիա) կկատարվի ի Տեր հանգուցյալ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի վերջին օծման կարգը և հուղարկավորության արարողությունը:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից շրջաբերական է առաքվել թեմակալ առաջնորդներին` թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարելու հոգեհանգստյան պաշտոն բարեհիշատակ եւ բազմավաստակ Տաթեւ Սրբազանի հոգու խաղաղության համար:
