Թաիլանդի բանակը կպաշտպանի զբոսաշրջիկներին
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը Թաիլանդում զինվորականները կուժեղացնեն թագավորության հիմնական զբոսաշրջային շրջաններում հասարակական կարգի պահպանության միջոցառումները:
Համապատասխան հրամանը տվել է Թաիլանդի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Տիրաչայ Նակվանիչը։
«Զինվորականներն պետք է սերտ համագործակցեն ոստիկանության և տեղի իշխանությունների հետ զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորելու և առավել հայտնի զբոսաշրջային վայրերում հսկողությունն ուժեղացնելու համար»,- հայտարարել է իշխող ռազմական խորհրդի մամուլի քարտուղար Սիրիչան Նգատհոնգը։
Պատճառը վերջերս Թաիլանդում գտնվող Կուտ կղզում ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպը։ Այնտեղ փետրվարի 27-ին հինգ կամբոջացի ձկնորսներ հարձակվել են չորս հանգստացողների վրա, որոնցից երկուսը կին են եղել, երկուսը` տղամարդ:
Տղամարդիկ ստացել են վնասվածքներ, իսկ կանանց բռնաբարել են: Միջադեպը լայն հասարակական արձագանք է ստացել Թաիլանդում: Ոստիկանությունը երկու օրվա ընթացքում ձերբակալել է բոլոր հարձակվողներին:
