Թալանել են գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի ազգականի դեղատունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09:10-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյան փողոցի 18 տան բնակիչ, 36-ամյա Հայրիկ Սարգսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող իր դեղատունը փետրվարի 10-ին, ժամը 00:10-ից մինչև 04:00-ին ընկած ժամանակահատվածում թալանել են:
