Թալիշում ծանր վիրավորում ստացած զինվորն իր ծննդյան օրը դուրս է եկել կոմայից
Թալիշում զինծառայողի կյանքը փրկելիս երկրորդ ծանր վիրավորումը ստացած Վալերի Իվանի Մեհրաբյանը այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նշում է իր ծննդյան 28-ամյակը: Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր եւ վերակենդացման բաժանմունքում, սակայն ծննդյան օրվա ամենամեծ հրաշքը եղավ այն, որ նա ծննդյան օրվան ընդառաջ դուրս եկավ կոմայից: Ավելին, Վալերին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Կարելի է ասել՝ նա երկրորդ անգամ է ծնվել, եւ, բնականաբար, այդ գործում մեծ է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինության եւ բժիշկների դերը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
