Թանկացումը ազդել է դեղերի շուրջ 20 տոկոս անվանացանկի վրա
Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ: Fnews.am-ի հետ զրույցում պատասախանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դեղերի թանկացումը ասաց Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, հավելելով.
- Իհարկե, որոշ մարդիկ դա կապում են "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, որ դեղերի շուկայում այսօրվա թանկացումները պայմանավորված են զուտ արտարժույթի արժեւորմամբ: Այսինքն այս ընթացքում ատարժույթը արժեւորվել է շուրջ քսան տոկոսով դեղագործական շուկայի մեծածախ ներմուծումներ իրականացնող ընկերությունները դեղորայքի գները թանկացրել են հինգից-տաս տոկոսով:
- Բոլոր դեղերն են թանկացել, թե՞:
-Թանկացումը ազդել է շուրջ քսան տոկոս անվանացանկի վրա: Առաջին անհրաժեշտության օգտագործման դեղերը եւս կարող են հայտնվել թանկակացած դեղորայքների ցանկում: Բայց դրան զուգահեռ, հնարավոր է, որ ռուսական արտադրության որոշակի դեղորայքի գներ նվազեն:
-Նշեցիք, որ դեղերի թանկացումը կապված է զուտ արտարժույթի տատանման հետ, բայց նախարարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է խնդրի ուղղությամբ, որպեսզի քիչ թե շատ մեղմի իրավիճակը:
- Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել խոշոր մատակարար ընկերությունների հետ եւ հորդորել է, որ անհարկի դեղերի գների թանկացումներ չլինեն, այսինքն ցանկացած թանկացում լինի խիստ հիմնավորված: Այս պահի դրությամբ էլ ԱՆ-ն մոնիտորինգ է իրականացնում դեղերի շուկայում եւ եթե նախարությունը նկատի անհարկի դեղերի գների թանկացում, ապա առողջապահության տեսչության գործառույթները կսկսենք իրականացնել:
- Իսկ անհարկի բարձրացումների դեպքեր նկատվե՞լ են:
- Դեռ ոչ, բայց մոնիտորինգն իրականացվում է:
Սոնա Ավագյան
