Տանը բռնկված հրդեհի հետևանքով 2 մանկահասակ երեխաները ծխահարվել են
Նախօրեին Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհի բռնկման հետևանքով 2 մանկահասակ երեխաներ ծխահարվել են:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեխաներից մեկը 4 տարեկան է, մյուսը՝ 1:
Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների կողմից հրդեհը մարվել է, իսկ երեխաները տեղափոխվել էին «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ:
ԲԿ-ից տեղեկացանք, որ երեխաները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել և գնացել են տուն:
