Տաքսի ավտոմեքենայի մեջ սպանությունից հետո սպանողը ժամացույց է թողել՝ «հենց այնպես, որպես հուշ»
Փաստինֆոն գրում է. Տաքսի մեքենայի մեջ՝ վարորդի ներկայությամբ, Լևոն Բունիաթյանի սպանության գործով առաջին դատական նիստում, այսօր գործով միակ ամբաստանյալ Տարոն Գալուստովը մեղադրանքի վերաբերյալ առայժմ դժվարացավ դիրքորոշում հայտնել՝ հայտարարելով, որ դրան կանդրադառնա հետագայում՝ իր ցուցմունքում:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը նախկինում դատված չի եղել, մինչդեռ, ըստ գործի տվյալների, նա 2008թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավճռով դատապարտվել էր ազատազրկման կողոպուտի մեղադրանքով: Քննչական կոմիտեն էլ սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ քննությամբ պարզվել է, որ տուժողն ու ամբաստանյալն իրար հետ ծանոթացել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ պատիժ կրելու ընթացքում:
Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Տարոն Գալուստովը 2014թ. հոկտեմբերի 11-ին, 01.00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայի մեջ ատրճանակով պարտքուպահանջային խնդիր ունենալու պատճառով սպանել է Լևոն Բունիաթյանին՝ կրակելով վերջինիս գլխի հատվածի ձախ քունքային շրջանին: Ապա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխվել է գնացքի գծերի մոտ, որտեղ ամբաստանյալը մեկ ստուգողական կրակոց է արձակել սպանվածի ծոծրակին, և այնտեղ թողնելով դիակը՝ հեռացել:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, նախ կհարցաքննվեն վկաերը, կհետազոտվեն այլ ապացույցներ, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
Մեղադրողի առաջարկած հերթականությամբ նախ հարցաքննվեց վկան, ով առավոտյան ժամը 07.40-ի սահմաններում առաջինն է հայտնաբերել տղամարդու դիակը՝ բերանքսիվայր ընկած վիճակում, արյունոտված, չի մոտեցել դիակին՝ խիղճը չի տարել: Իրենից կես ժամ անց նոր եկել է շտապօգնությունը, ոստիկանությունը և Շամշյանը:
Մոտակա զորամասի զինծառայող վկան ծառայության ներկայանալիս նկատել է հավաքված բանվորներին՝ գնացքի գծերի մոտ՝ գլուխն ուղղված դեպի երկաթգիծը, տղամարդու դի էր ընկած: Հենց այս վկան էր զանգահարել ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Ըստ վկայի, ինքը հետագայում իմացել է, որ դեպքի վայրում փամփուշտ է հայտնաբերվել: Պաշտպանական կողմի հարցին, թե վնասվածք տեսե՞լ է, վկան պատասխանեց, որ չի մոտեցել դիակին, սակայն նշեց, որ սպանվածի գլխին կապյուշոն էր գցած:
մանրամասները` սկզբնաղբյուրում
