Տաքսիները կաշխատեն սպիտակ համարներով
Կառավարությունն այսօր որոշեց տաքսի ավտոմեքենաներն ազատել դեղին համարանիշներ կրելու պարտավորությունից: Այսուհետ նրանք կաշխատեն ՀՀ-ում ընդունված սպիտակ համարանիշներով:
Այս մասին որոշումը կառավարության նիստում առաջարկեց կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նույն որոշմամբ՝ կառավարությունը որոշեց նաև հանել գործող կարգով պարտադիր համարվող կայանատեղերի առկայության և վարորդների ամենօրյա բուժզննման ու ավտոմեքենաների տեխնիկական զննության պահանջները: «Դրանք ձևական բնույթ էին կրում և չէին իրականացվում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Փոխարենը նախարարն առաջարկեց տաքսու վարարդներից պարտադիր պահանջել հստակ գնացուցակ, ինչը, նրա խոսքով, ՙկավելացնի սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը»: Միաժամանակ կստուգաչափվեն նաև տաքսիներում տեղադրված հաշվիչները՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:
Հիշեցնենք՝ տարիներ առաջ մեծ բողոքների արդյունքում ընդունված դեղին համարանիշների մասին օրենքն արդեն շուրջ 2 տարի է կասեցված էր, և սպիտակ համարանիշներով ավտոմեքենաները, փաստորն, հավասար իրավունքներով կարող էին շահագործվել որպես տաքսիներ, ինչը առաջ էր բերում օրինապահ, դեղին համարանիշներով տաքասիների վարորդների դժգոհությունը:
