Տաքսու վարորդը չի սպասել ուղևորին և հեռացել է նրա համակարգչի հետ միասին
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1964թ. ծնված Կարեն Վ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի մեջ թողնելով համակագիչը՝ մտել է խանութ, իսկ դուրս գալուց հետո ավտոմեքենան այնտեղ չի եղել:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, բաժին է ներկայացել տաքսու վարորդը` 1977 թ. ծնված Սամսոն Ծ.-ն, և ներկայացրել Կարեն Վ.-ի իրերը:
Կատարվում է հետաքննություն:
