Տաքսու վարորդը մի քաղաքացու հայհոյել է և դանակով սպանության սպառնալիքներ տվել
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 07:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը վիճաբանության ժամանակ հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963թ. ծնված Արմեն Ճ.-ն է:
Նա ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների արդյունքում ժամը 19:00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք:
