Տարածված տեղեկությունները՝ ստի ու ապատեղեկատվության ժանրից են
Վերջին օրերին, համացանցային տիրույթում ակտիվ հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ իբրեւ Վայոց Ձորի նախկին մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, ով մտերմացել է ներկայիս մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ և ներկայումս զբաղեցնում է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը, Վայք քաղաքում գտնվող իր սեփական շենքի շինարարության համար աշխատող բանվորների աշխատավարձերը վճարում է պետբյուջեից:
Ի դեպ, նույն հրապարակման մեջ անանուն աղբյուրը, կարծես թե փորձել էր դուրս հանել սրտի մաղձը, դաշտ նետելով նաեւ այն միտքը, որ Վայոց Ձորի նոր մարզպետն ու Վ. Ասլանյանն ունեն մտերմիկ, կամ ասել է, թե. նորմալ աշխատանքային հարաբերություններ:
Մի բան որ ցանկացած ժողովրդավարական արժեքներ որդեգրած երկրի դեպքում, խաղի կանոն է, եւ ինչու չէ՝նաեւ օրինաչափություն:
Այո ցանկացած պետական կառույցում (եւ առհասարակ ցանկացած աշխատավայրում)աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին: Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ:
Այլ բան է, որ ՈՄԱՆՑ համար օրենքն ու իրավունքը, գուցե ետին պլան է մղվում ՝ հատկապես երբ հրապարակ պետք է նետվի ինտրիգն ու ապատեղեկատվությունը:
Ինչեւէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցում հայտնված տեղեկությունը՝Վ. Ասլանյանի ծավալած գործունեության վերաբերյալ սուտ է, եւ ապատեղեկատվություն, ապա հատուկ անտեղյակների համար արժե նշել, որ լրջագույն էքսկուրս կատարելու դեպքում՝ դեռ մեծագույն հարց է. թե ում գործունեությունն ու անցած ճանապարհն է եղել առավել պատվախնդիր ու արժանավայել, հատկապես, որ հանրությունը կարողանում է տարբերակել իր գործի նվիրյալներին էլ, ռեսպուբլիկան խայտառակողներին էլ: Դեռ դժվար է ասել, ով ինչի մեջ կարող է թաթախված լինել…
Իսկ հիմա հատուկ անտեղյակների համար, ուզում եմ նշել, (քաջ ծանոթ լինելով Վ. Ասլանյանի անցած ճանապարհին ու նրա կենսագրությանը), որ նա նախ եւ առաջ պետականամետ եւ հայրենասեր պաշտոնյա է, ում համար առաջին տեղում իր պետությունն է, իր հողն ու ջուրը, իր դրոշը, եւ ամենակարեւորը՝ իր հող ու ջրի մարդիկ, (Հայ մարդը), որոնցից շատ-շատերի խնդիրների , նրանց սոցիալական իրավունքի իրացման ու բազում պրոբլեմների վեր հանման ու լուծման ճանապարհին, ի տարբերություն սուտ ու կեղծ լուրեր տարածողների, նա պարզապես գործել է:
Եւ ամենակարեւորը՝ հանուն վայոց ձորցիների բարօրության, ու նրանց խնդիրների լուծման, իր առջեւ դրված պարտականությունները, Վ. Ասլանյանը կատարել է բացառապես օրենքի շրջանակում:
Զարմանալին նաեւ այն է, որ սուտ ու մտացածին աղբյուրների փեշակը՝ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության վրա հանիրավի ցեխ շպրտելն է….այն դեպքում, երբ նոր իշխանությունները դեռ ամենասկզբից հայտարարում էին, որ գնալու են ոչ թե կադրային ջարդ իրականացնել ճանապարհով, այլ գործելու են առավել ժողովրդավար սկզբունքներով. այն է նոր իրողություններ կերտելու ճանապարհին չեն հրաժարվելու այն պրոֆեսիոնալներից ու ոլորտի գիտակ կադրերից, ովքեր իրենց գործունեությամբ, տարիներ շարունակ կարողացել են իրենց լուման, եւ մեծ ավանդը ունենալ՝ հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների կենսունակության գործում:
Եւ վերջապես, նոր հարցադրումների տեղիք է տալիս, թե ինչու՞ են տարբեր գործիքակազմերի միջոցով եւ դրանց գործադրմամբ փորձ անում հիմք դնել նոր ու արատավոր մի գործընթացի. այն է՝ ցանկացած փոփոխության վերադասավորումների, եւ նոր քաղաքական իրողությունների դեպքում դուռը փակել այն պորֆեսիոնալների, մասնագետների, մեր պետականության կայացման համար ջանք ու եռանդ չխնայած այն անհատների ետեւից, որոնց բան ու գործը ոչ թե փնովելն ու աղբյուր աշխատելն է եղել, այլ գործելը՝ հանուն պետության, հանուն ժողովրդի ու հանուն մեր վաղվա օրվա:
Հ.Գ
Չպետք է մոռանալ հայտնի ասույթը, ստի ոտքերը կարճ է, եւ սուտը երկար քայլել չի կարող:
Վերջապես ամեն մեկն իր գործով է կերտում իր ճանապարհը, ստով ու կեղծիքով ապրող աղբյուրները նույնպես:
