Տարեց կնոջը սրբիչով խեղդել են, հետո թալանել տունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ բռնության հետքերով։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են 1944 թվականին ծնված տանտիրուհու՝ Ռ.Մարգարյանի սպանության հանգամանքները, եղանակը, առերևույթն հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականին ծնված Հակոբյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, ընկերոջը՝ 1988 թվականին ծնված Բաբայանին առաջարկել է գողություն կատարել իր ծանոթի բնակարանից՝ ասելով, որ առավոտյան իր ծանոթը գնում է համալսարան՝ դասերի, եղբայրը՝ դպրոց, իսկ ծնողներն աշխատանքի, և տանը մնում է միայն նրանց տատիկը` Ռաիսա Մարգարյանը։
Նախնական պայմանավորվածության համաձայն` վերցնելով դանակ և ձեռնոցներ, 2014 թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը 09:30-ի սահմաններում, երիտասարդները գնացել են Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանին պատկանող բնակարան, թակել դուռը, տանտիրուհու կողմից դուռը բացելուց հետո ներս են մտել ու պահանջել իրենց տալ գումար և ոսկեղեն:
Մանրամասները` pastinfo.am-ում:
