Տաշիրում սգո օր է հայտարարվել
Լոռիում 7 երիտասարդների կյանք խլած ողբերգական վթարը ցնցել է բոլորին, հատկապես` Տաշիր քաղաքի բնակիչներին: Հիշեցնենք, որ մահացածներից 5-ը Տաշիրի բնակիչներ էին: Զոհված երիտասարդների հարազատները yerkir.am-ին հայտնեցին, որ Տաշիրում արդեն սգո օր է հայտարարվել:
Սոցիալական ցանցի էջերում տաշիրցիներն արդեն սև լուսանկարներ են տարածում՝ «Սգո օր Տաշիր քաղաքում» գրառմամբ: Նշենք, որ մեքենայի ղեկին եղել է 21-ամյա Վանիկ Մարդոյանը: Նա Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ուսանող էր: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: Ավելի վաղ Lorinews.am-ը հայտնել էր, որ Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Սարատովկա գյուղի սկզբնամասում: ժամը 00:40-ի սահմաններում Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են:
