«Տասնյակ պատճառներ գիտեմ, թե ինչու պետք է Քոչարյանը գտնվի անազատության մեջ». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գիտեմ տասնյակ պատճառներ, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը գտնվի անազատության մեջ, սակայն ոչ մի պատճառ չգիտեմ, թե նա ինչու պետք է ազատության մեջ լինի։ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարան բանտում զղջացել է և սկսել վերադարձնել երկրից թալանած միլիարդավոր դոլարները։ Գյուլնարային բանտը խելացի է դարձրել, Ռոբերտ Քոչարյանի մտածելակերպն էլ կարող է փոխվել։ Նա Արցախից Հայաստան գալուց առաջ մեծահարուստ չէր։ Ժողովրդական առածն ասում է՝ քամու բերածը քամին էլ կտանի»։