1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Տասը տարի պահանջվեց, որ Վահեի խանդը մեղմանա». Վահե Ղազարյանի կինը՝ նրա մասին

Հեռուստամեկնաբան Վահե Ղազարյանին շատերը ճանաչում են որպես լուրերի խիստ հաղորդավար, այնինչ, ընտանիքում նա բոլորովին այլ մարդ է։ BlogNews.am-ն օրերս հյուրընկալվել էր Վահեի տանը, որտեղ ոչ միայն լուսսանկարեցինք նրա ընտանիքին, այլև հետաքրքիր զրույց ունեցանք Վահեի և կնոջ՝ Լուսինեի հետ։ 12 տարվա համատեղ կյանքը նրանց բավականին ներդաշնակ է դարձրել, սակայն հասցրեցինք ֆիքսել նաև վիճելի թեմաները։) Վահեն 2 երեխա ունի՝ 11–ամյա Վիկան և 6-ամյա Էրիկը, ովքեր մեր ֆոտոշարքի ընթացքում առաջին անգամ հայրիկին տեսան խոհանոցում։)

-Վահե, էկրաններից ընկալվում եք որպես խիստ մարդ, որոշ գնահատականներով՝ նույնիսկ առանց էմոցիաների։ Առօրյա շփման մեջ դժվար է Ձեզ այդպիսին ընկալել։ Իսկ տանն ինչպիսի՞ն եք, նույնքան խի՞ստ եք։

Վահե - Խստությունը, որ երևում է էկրաններից, մեծապես պայմանավորված է հաղորդման ձևաչափով։ Տանը ևս ինչ-որ չափով խստություն կա, քանի որ կարգապահությունը շատ եմ կարևորում, կարծում եմ՝ երեխաները պետք է զգան, որ նունիսկ այս տարիքում իրենք հաշվետու են իրենց արարքների համար, այլապես կգա մի փուլ, երբ կդառնան անկառավարելի։

- Փաստորեն, այն հայրերից չե՞ք, ովքեր երես են տալիս երեխաներին։

Վահե - Չէ, լինում են նման դեպքեր, հատկապես՝ որդուս մասով, սակայն երբ նա անցնում է սահմանը, մի հայացքը բավարար է, որ ինքնակարգավորվի։

- Ինչո՞վ է պայմանավորված Էրիկի հանդեպ ավելի մեղմ լինելը, շա՞տ էիք ցանկանում տղա ունենալ։

Վահե - Էրիկի և Վիկայի տարիքային տարբերությունը 4 տարի է, այս դեպքում ավելի կարևոր գործոն է նրա՝ կրտսեր լինելը։ Վիկայի դաստիարակությամբ մանկուց մայրն է ավելի շատ զբաղվել։ Տղա երեխան մի քիչ ուրիշ է։)

Լուսինե - Այսպես ասում է, բայց գնալով իր մոտ փոխվում է դա, զգում է, որ աղջիկն իրեն թիկունք է լինելու։)

Վահե - գուցե 2 տարուց բալանսը փոխված լինի։

-Հայրերն ավելի խանդոտ են լինում աղջիկ երեխաների հանդեպ։ Որպես հայր՝ սեփականատեր ու խանդո՞տ եք ։)

Վահե - չէ, դեռևս նման բան չկա։

Լուսինե - Դա մամայի հանդեպ կա, մինչև աղջիկը մեծանա:) Թեև ժամանակի հետ քչանում է։

-Ինչպե՞ս կարողացաք դա հաղթահարել։

Լուսինե - Շատ դժվարությամբ՝ տասը տարի պահանջվեց։ Ժամանակին խանդի տեսարանները շատ էին, Վահեն անընդհատ ինձ փորձությունների էր ենթարկում, հետո աստճանաբար հասկացավ՝ որ դրա կարիքը չկա։

Վահե - Եթե ես նվիրնեցի, դա մինչև կյանքի վերջ է, եթե թշնամցա՝ նույնպես։ Ծայրահեղություններ ունեմ։ Սերը վստահություն է, սակայն ես խորհրդային ժամանակաշրջանի դաստիարակություն եմ ստացել ու ծնողների դաստիարակությունից բացի էական նշանակություն է ունեցել նաև բակի դաստիրակությունը։ Ես սիրում եմ 7 չափել 1 կտրել և հավատում եմ միայն իմ աչքի տեսածին։

-Ընտանեկան վեճեր ունենում են բոլորը: Ձեր տանն ի՞նչը կարող է կոնֆլիկտի առիթ հանդիսանալ։

Վահե - Թեմաները կարող են տարբեր լինել, սակայն կարևորն այն է, որ մեր վեճերը կոնստրուկտիվ են։ Մեր վեճերը կոնկրետ խնդրի վերաբերյալ են լինում, այս տասներկու տարիների համատեղ կյանքի արդյունքում սկսել ենք ավելի հեշտ ճանաչել իրար ու գալ կոմպրոմիսի։ Իրականում վեճերը շատ կարևոր են և կարող են շատ արդյոնավետ լինել։

- Ո՞վ է ավելի շատ զիջում Ձեր ընտանիքում:

Վահե - Փոխադարձ է։ Եթե վեճը հասնում է նրան, որ պետք է վնասի դիմացինիդ արժեքային համակարգին, դու պետք է առաջինը զիջես և հակառակը։ Սակայն վերջին ժամանակահատվածում անցել ենք այդ փուլերը։

-Երեխաների դաստիարակության հարցում ի՞նչն եք առաջնային համարում։ Այս հարցի վերաբերյալ տարաձայնություններ ունենո՞ւմ եք Ձեր կնոջ հետ։

Վահե - Էրիկի դեպքում Լուսինեն դեմ է, որ շատ եմ երես տալիս նրան, Վիկայի հարցում հակառակը՝ ասում է, որ շատ խստապահանջ եմ։ Մեր մոտեցումներն են տարբեր։

Լուսինե - Ես ասում եմ, որ պետք չէ դնել այդ տարբերությունը, հատկապես, որ աղջին ինչ կյանք տեսնում է, հայրական տանն է տեսնում:) Այլ տարաձայնություններ չկան։

Վահե - Մեզ համար կարևորն ազնվությունը, պարկեշտությունը, կարգապահությունն է, որի դեպքում միակարծիք ենք։

-Վահե, երբ մի քանի լուսանկար անելու համար մեր խնդրանքով գնացիք դեպի խոհանոց, Ձեր որդին զարմացավ։ Նույնիսկ իմացանք, որ առաջին անգամ է Ձեզ տեսնում միրգ կտրելիս։ Խոհանոցում լինել կտրակաապես հրաժարվո՞ւմ եք։

Վահե -Կարող եմ ձվածեղ պատրաստել, թեև ամուսնությունից հետո պատրաստելու կարիք չի եղել:) Սուրճ պատրաստում եմ ինձ համար։

-Իսկ Ձեր կնոջ հանդեպ պահանջկո՞տ եք։

Վահե -Չէ, ինքը շատ համեղ է պատրաստում, ես էլ պահանջներ չեմ ներկայացնում։

-Կենցաղային այլ հարցերով զբաղվո՞ւմ եք։

Վահե -Ես ընդհանրապես չեմ սիրում տանն անսարքություններ վերացնել։ Հնարավոր է՝ պտուտակը ձգելու կարիք լինի, ես ասեմ՝ դուռը փոխենք։

Լուսինե - Արդեն ես էլ չեմ դիմում այդ հարցերով:)

Վահե – Բայց, օրինակ վերջերս բարեկարգեցի մեր բակը։

-Դուք միասին եք աշխատում (Լուսինեն «Սուր անկյան» ռեժիսորն է)։ Շատ զույգեր կարծում են, որ պետք է միմյանցից հանգստանալու հնարավորություն ուենան, մյուսներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ առօրյան միասին կազմակերպելն ավելի մեծ կապվածություն է ստեղծում։ Ձեր դեպքում դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է հարաբերություններին։

Վահե -Աշխատանքի մեջ մենք մոռանում ենք ամեն ինչ, իսկ տանն ընդհանարապես չենք խոսում գործի մասին։ Այնպես որ, չի խանգարում։

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանեկան ժամանցը։ Հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին, թե՞ զբաղվածությունն ու հոգսերն անում են իրենց սև գործը։

Վահե - Դա շատ դժվար է։ Ես հիմնականում տուն եմ գալիս ժամը 9-ին և երեխաներին 1 ժամ եմ տեսնում։ Նրանց դաստիարակությամբ հիմնականում Լուսինեն է զբաղվում, ինչի համար շատ շնորհակալ եմ և մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեմ։ Ամեն դեպքում, շաբաթվա կտրվածքով փորձում ենք ինչ-որ տեղ գնալ, մեր ծնողների հետ հանդիպել։

Սիրում ենք նաև ընտանիքով գնալ բնության գիրկ։ Մենք շատ ենք սիրում լինել Շուշիում և առաջիկաում կրկին կգնանք։

-21-րդ դարի մեծագույն խնդիրն այն է, որ մենք աշխատում ենք, գումար վաստակում, սակայն ժամանակ չի մնում այն վայելեու համար։ Կարիերան շատ կարևոր է, սակայն ընտանիքին իր չափով ժամանակ տրամադրելը ևս անհրաժեշտ է։ Այս առումով չե՞ք ափսոսում, ցանկություն չունե՞ք կրճատելու աշխատանքի ժամանակը և այն տրամադրել ընտանիքին։

Վահե - Իհարկե ափսոսում եմ։ Ողղակի ես 3 նախագիծ եմ իրականացնում, ընդ որում՝ երեքն էլ խնդրահարույց են և մեծ պատասխամնատվություն, ջանք ու եռանդ են պահանջում։ Հիմա արդեն ամեն բան փոխվում է, այդ լարվածությունից մարդն ինքն է ցանկանում գնալ հանգստանալու, ընտանիքի հետ լինելու։

-Վահե, ժամանակին Ֆեյսբուքի Ձեր էջում շատ հուզիչ գրառում էիք արել կապված երեխայի հետ, ով ցանականում էր դառնալ տան հեռուստացույցը, որովհետև կարոտում էր ծնողների ուշադրությունը։ Մտավախություն չունե՞ք, որ գուցե Ձեր երեխաներն էլ են զգում այդ պակասը։

Վահե - Ես դա զգում էի, դա իմ սրտից էր բխում, դրա համար գրեցի։ Ես ուղղակիորեն պատկերացնում էի, որ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյուքնում նման վիճակում կարող է լինել իմ երեխան։ Հիմա աստճանաբար ստացվում է ընտանիքիս ավելի շատ ժամանակ տրամադրել։

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan