Թաթան համերգ կտա Ստամբուլում
Ստամբուլի «Քարագյոզյան» մանկատան 100-ամյակին նվիրված տոնակատարություններն ավարտվելու են Թաթա Սիմոնյանի համերգով, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Համերգը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին: Պոլսահայերը և հատկապես երիտասարդները մեծ ոգևորությամբ են սպասում սիրված երգչին:
Թաթան երգելու է ինչպես 2200 հոգու համար նախատեսված համերգասրահում, այնպես էլ 400 հոգանոց երեկույթին:
Նման երեկույթներ հայ համայնքը Հանրապետության ստեղծման տարիներին հաճախ է կազմակերպել, սակայն վերջին 30-35 տարիների ընթացքում դրանք շատ հազվադեպ են եղել:
Համերգի կազմակերպիչները հույս ունեն, որ Թաթային կհաջողվի ցրել համայնքի դեպրեսիվ տրամադրություններն ու նոր լիցքեր կհաղորդի: