Թատրոն կամ կրկես չի ցուցադրվելու, իսկ «շաբաշների» դարն էլ կվերանա.VIDEO
Աժ պատգամավոր Արագած Ախոյանը Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հասցրել է ծանոթանալ Սահմանադրական բարեփոխումների փաթեթին, եւ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության վերարտադրությունն ապահովելը չէ: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ այս փոփոխություններից հետո, երկրում դրական տեղաշարժեր այնուամենայնիվ կլինեն, եւ որ հնարավոր է՝ մենք կապրենք ավելի բարեփոխված Հայաստանում:
Արագած Ախոյանն անկեղծ գտնվեց ու իր խոսքում ասաց, որ «Այո»-ի քարոզարշավի ընթացքում բեմադրություն ու կրկես չի ցուցադրվելու, այլ հասարակությանը հասանելի կերպով ներկայացվելու է Սահմանադրական բարեփոխումների ողջ իմաստն ու նպատակը: Մեզ հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո շատ բան կփոխվի նաեւ ՀՀ-ի ներքաղաքական կյանքում, իսկ սպասվող կադրային տեղաշարժերը նոր փոփոխություններ կբերեն կառավարման համակարգում: Կեսկատակ-կեսլուրջ, պատգամավորը տեսակետ հայտնեց, որ կվերանա նաեւ «շաբաշների դարը», ինչը հասարակությանն ազատ շնչելու հնարավորություն կտա:
Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութերում:
