Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի մայրաքաղաքում.VIDEO
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից զբոսայգին նույնպես համալրեց մայրաքաղաքի բարեկարգ հանգստի գոտիների շարքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կարճ ժամկետում զբոսայգին ոչ միայն ամբողջությամբ բարեկարգվեց, այլև Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվամբ:
