1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թաթուլ Կրպեյանը՝ ատոմային զենքի մասին. «Այո, ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում»

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»,- այսպես էր ասում ՀՀ ազգային հերոս, արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանը: Իսկ վերջին անգամ, երբ նա գալիս է Երեւան, ասում է հետեւյալը. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա, ինձ կբերեն…»։ Նա արցախյան ազատամարտի ժամանակ` 1990թ. սեպտեմբերից մինչեւ 1991 թ. մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը Թաթուլի մասին խոսելիս այսպես է ասել. «Ասես Սասնոյ ֆիդայի լիներ` թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ` ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր»: Թաթուլը ծնունդով Թալինի շրջանի Արեգ գյուղից է եղել։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, իսկ չորրորդ կուրսում` միացել Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլն այդժամ անգամ կարեւորել է ուսումը եւ այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ է եղել։ Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը Թաթուլ Կրպեյանի մասին այսպես է ասել. «Ցանկացած զինվոր պետք է ազգի բարոյական արժեքների եւ արժանապատվության կրողը լինի, իսկ Թաթուլը նաեւ մշակութային արժեքներն էր կրում: Այստեղ էր, որ մենք զիջում էինք նրան: Թաթուլը հսկում էր Գետաշենը եւ ուսուցչություն անում դպրոցում: Նա սիրելի էր ժողովրդի համար, բոլորն էին սիրում նրա խոսքը լսել եւ ենթարկվել: Կուզենայի, որ նա մեկ րոպե վերակենդանանար, որ մեր հերոսներից ոմանք նայեին նրա աչքերի մեջ: Շատ հերոսներ են այսօր շեղվել եւ խեղվել: Այսօր Թաթուլի շիրիմը շատերի համար սրբատեղի պետք է լիներ: Այն, ինչ նա է արել, Աստծո որդին է արել: Նա իր կյանքի գնով փրկեց Գետաշենի մի բուռ հերոսական ժողովրդին»:

Թաթուլ Կրպեյանի մասին տարբեր պատմություններ կան: Հիշարժաններից մեկն էլ նրա ու Հայաստանի ատոմային զենքի մասին է: Հիշատակվում է, որ Շահումյանի կռիվների թեժ ժամանակներին, Թաթուլը իր զինակից ընկերների հետ ռազմական հրաշքներ է գործել Շահումյանում` թշնամուն պահելով ահ ու սարսափի մեջ: Այդ ժամանակներում հակառակորդի ճամբարում զանազան լուրեր են պտտվում, թե հայերն ատոմային զենք ունեն, բայց ի՞նչ ատոմային զենքի մասին կարող էր խոսք լինել, երբ տղերքն անգամ ՏՈԶ տիպի հրացան չեն ունեցել իրենց մոտ: Այդ օրերին մի լրագրող հյուրընկալվելով Շահումյանում` դեպքերը լուսաբանելու պատրվակով, հարցազրույց է վերցնում գյուղի բնակիչներից, կռվող տղաներից, անգամ ականատեսը լինում կռիվներից մեկին: Մինչ նրա Շահումյան հասնելը՝ նրան են հասնում այն լեգենդները, թե իբրեւ հայերն ատոմային զենք ունեն, եւ այսպես, երբ նա հարցազրույց է վերցնում Թաթուլ Կրպեյանից, անդրադառնում է նաեւ այդ հարցին՝ իրո՞ք դուք ունեք ատոմային զենք, թե՞ ոչ: Թաթուլը ժպտալով հստակորեն պատասխանել է. «Այո, ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում, ահա այն»` ասելով այսքանը, ցույց է տալիս իր մոտ եղած F1 տիպի նռնակը: Ահա եւ հայ ֆիդայիների ատոմային զենքը, որը միակն էր եղած ամբողջ ռազմական պաշարում, եւ այն իր մոտ էր պահում քաջարի հայորդի Թաթուլը:

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan