«Թավանի» պատճառով սպառնացել է բռնաբարել կնոջն ու վնասել երեխաներին
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Խուդոյանի, Դավիթ Միքայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ Հրազդան քաղաքում տանիքներ նորոգող բրիգադի կազմում աշխատող Նարեկ Խուդոյանը համաքաղաքացի Վահագն Ա.-ից նրա և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, «սխալն ուղղելու, մաքրությունը պահելու, տղա մնալու» համար 2012 թվականի մայիսի 14-ին պահանջել է 700 հազար դրամ, իսկ նույն օրը փողը չտալու դեպքում սպառնացել է գումարը կրկնապատկել:
Պահանջված գումարը մարելու պատրվակով Խուդոյանը Վահագնին առաջարկել է նարդի խաղալ:
Բայց խաղում հաղթել է ինքը, և Դավիթ Միքայելյանի ու Ցոլակ Նասոյանի հետ նախնական համաձայնությամբ, արդեն հիշատակված բռնություններն իրագործելու սպառնալիքով Վահագնից պահանջել են 1 միլիոն 400 հազար դրամ:
Վահագնը սպառնալիքների ազդեցության տակ հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, Նարեկ Խուդոյանի պահանջով վերցրել է իր ընտանիքին պատկանող ոսկեղենը, գրավադրել է «Ինեկոբանկում», որի դիմաց վերցրած 754 հազար դրամն ամբողջությամբ հանձնել է Նարեկ Խուդոյանին՝ խոստանալով մնացած 650 հազար դրամն էլ տալ հետագայում:
Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Խուդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
