Տավուշի մարզպետը պատրա՞ստ է սահմանադրական «այո» քարոզել ադրբեջանական կրակոցների ներքո
1in.am-ը գրում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց մարզում էլ պետք է քարոզչություն իրականացվի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված: Հովիկ Աբովյանն ասաց. «Սահմանամերձ լինելն ի՞նչ կապ ունի քարոզչություն անցկացնելու կամ չանցկացնելու հետ»:
Հարցին՝ դուք պատրաստ եք անգամ կրակոցների ներքո՞ «Այո»-ի քարոզչություն իրականացնել հանուն Հանրապետականի, Հ. Աբովյանը պատասխանեց. «Դա Ձե՞ր կարծիքն է, դուք արդեն իմ տեղը կարծիք եք հայտնում, եթե դա Ձեր կարծիքն է, պահե՛ք Ձեզ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
