Տավուշի ուղղությամբ հակառակորդն անկանոն բնույթի կրակահերթ է արձակել
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
