Տավուշում 58-ամյա տղամարդը դանակի մահացու հարվածներով սպանվել էր ավազակային հարձակման ժամանակ
News.am-ը գրում է.
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հունվարի 24-ին 58-ամյա տղամարդը՝ Ռ. Իսրայելյանը, ավազակային հարձակման ժամանակ էր սպանվել: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ տվյալների՝ մի քանի հոգի դանակներով զինված մտել են Իսրայելյանների տուն ու գումար պահանջել: Մերժում ստանալով՝ նրանք դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր ու որդի Իսրայելյաններին, ինչի հետեւանքով հայրը վիրավորվել, որդին մահացել էր:
