Տավուշում զինծառայող է մահացել
Տավուշի մարզի զորամասերից մեկում երեկ զինծառայող է մահացել: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն ՀովհաննիսյանըYerkir.am-ին հայտնել է, որ մահացած զինծառայողը Կարո Վաչիկի Մարտիրոսյանն է: Նախնական տեղեկություններով՝ ժամկետային զինծառայողն ինքնասպանություն է գործել: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
