Տաղավարում այրված դիակի հայտնաբերման կապակցությամբ քննություն է կատարվում
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Շենգավիթի բաժին է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տնակ է այրվում, տնակում դի կա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 14:55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է, և հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է ժամանակավոր բնակվող ոմն Հովհաննեսի /մոտ 65 տարեկան, մնացած տվյալները պարզվում են/ դին:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
