«Թաղի տղերքը» Երևանի Խորենացու փողոցում ջարդել են վարձով բնակվող քաղաքացու ոտքը
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Հովսեփ Ադամյանի գործի դատական քննությունը:
42-ամյա Հովսեփը մեղադրվում է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանի Մ. Խորենացի 3-րդ նրբանցքում Արսեն Թեքեյանի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս հարվածելու, ոտքը կոտրելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Արսեն Թեքեյանն այդ փողոցի տներից մեկում վարձակալությամբ բնակվում էր կնոջ ու երկու երեխայի հետ: Նա «թաղի տղա» չէր…
Դեպքի հետ կապված իրադարձությունները Արսենի կինը՝ վկա Դալալը, դատարանում նկարագրեց այսպես: Դեպքի օրը Արսենն ուշ երեկոյան տուն է գնացել նույն թաղամասի բնակիչ Էդուարդի հետ:
Միասին խմել են:
Էդուարդը երկար է նստել:
Տանտերերը ստիպված են եղել ասել, թե հաջորդ օրն Արսենը աշխատանքի է գնալու, պետք է քնի ու հանգստանա:
Ժամը մեկի սահմաններում Արսենը Էդուարդին տարել է ճանապարհելու:
Տուն է վերադարձել մոտ քառասուն րոպե հետո՝ շատ զայրացած, իրեն-իրեն խոսելով: Իմաստը եղել է հետևյալը՝ ես իրանց էդքան լավ վերաբերվեցի, իրանք ինձ հետ վիճեցին… Անուններ չի տվել…
մանրամասները` սկզբնաղբյուրում
