Թայվանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվան կղզու հարավ-արեւելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ստորերկրյա ցնցումները արձանագրվել են Թայդուն բնակավայրի մոտ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
