Թբիլիսիի կենդանաբանական այգին վերաբացվել է ջրհեղեղից հետո
Թբիլիսիի մասամբ վերականգնված կենդանաբանական այգին, որը լուրջ վնասվել էր հունիսին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի ժամանակ, վերսկսել է իր աշխատանքը, գրում է gazeta.ru-ն:
«Ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի, դա շատ մեծ թիվ է»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
