Թբիլիսիի կենդանաբանական այգու պինգվինը լողալով հասել է մինչև ադրբեջանական սահման
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ավերիչ ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախուստի դիմած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է գետում՝ Կարմիր կամրջի վրա (վրաց-ադրբեջանական սահման): Այս մասին հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը: Պինգվինը գտնվում է նորմալ վիճակում, և Թբիլիսիից հատուկ խումբ է ուղարկվել նրան վերադարձնելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի ավերիչ ջրհեղեղից հետո Թբիլիսիի կենդանաբանական այգին հայտվել է աղետալի վիճակում: Ջուրն ամբողջությամբ ոչնչացրել է այգու ներքևի հատվածը:
