Թբիլիսիի փողոցներում այլևս վայրի գազաններ չեն շրջում. Իրակլի Ղարիբաշվիլի
Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած գազաններն այլևս չեն թափառում փողոցներում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտակարգ շտաբի նիստում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ներկայում կենդանաբանական այգու սահմաններից դուրս ոչ մի գազան չկա։
Ջրհեղեղը Վրաստանի մայրաքաղաքին պատուհասել էր կիրակի գիշերը։ Վնասվել են տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքային օբյեկտներ։ Տարերային աղետի հետևանքով 32 գազաններ ազատության մեջ էին հայտնվել։
