Թբիլիսիում հայկական դեսպանատան մոտ անցկացվել է ակցիա՝ ի զորակցություն Գյումրիի և Հայաստանի
Այսօր՝ հունվարի 17-ին, Թբիլիսիում անցկացվել է ակցիա՝ ի զորակցություն Գյումրիի և Հայաստանի:
Վրաստանի քաղաքացիները հավաքվել են Հայաստանի դեսպանատան մոտ և դրել ծաղիկներ, վառվող մոմեր ու մանկական խաղալիքներ: Ակցիան կազմակերպվել է Facebook սոցցանցի միջոցով:
Պաստառներից մեկի վրա հայերեն գրված էր. «Հայաստանի կառավարությանը. մաքրեք ձեր երկիրը մարդասպանների բանակից»:
