Թեւան Պողոսյանն առաջարկում է կանանց զորակոչել բանակ
Աղջիկները ևս պետք է ծառայեն հայոց բանակում՝ Իսրայելի օրինակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ-ում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա անդրադարձել է նախազորակոչային պարտադիր բուժզննումներին, նկատելով, որ այդ ոլորտում կան թերություններ:
Պատգամավորն առաջարկել է աշակերտներին ոչ թե մի քանի անգամ ավտոմատ ցույց տալ, կամ տանել ինչ-որ զորամաս, այլ տանել սահման:
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն էլ նշել է, որ խնդիրն այն է, որ հատկապես մարզերում բուժհաստատությունները թերկահավորված են, զինկոմիսարիատին կից որոշակի բժիշկներ բացակայում են:
