Թե ինչպես Լիսկայի եղբոր որդուն ստորագրությամբ բաց թողեցին
Հարգելի ընթերցողներ, ձեզ եմ ներկայացնում մեջբերում «Սդղի գյոլ»-ի գործի հետ կապված տեղեկատվական բնույթի այսօրվա հոդվածից. ՛՛Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝Է.Խաչատրյանին/ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Աղալարի որդին է/հուլիսի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածիհատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունչհեռանալու մասին՛՛։
Համաձայնեք, որ միանգամից մի քանի հարցեր են ծագում, մասնավորապես՝
- Իսկ ինչ կանեին իրավապահ մարմինները, եթե խոսքը վերաբերվեր ոչ թե Սուրեն Խաչատրյանի եղբոր որդուն, այլ մի շարքային անապահով քաղաքացու, միթե այդքան բարեգութ կգտնվեին, որ այսպիսի աղմկահարույց, կարելի է ասել, ամբողջ հանրապետությունով թնդացող գործի մեղադրյալին ընդամենը ստորագրությամբ բաց կթողնեին: Մի՞թե այդքան նրբանկատ կգտնվեին և նրան ցույց կտային եվրոպական չափանիշներին հարիր վերաբերմունք, ինչպես դա արեցին և շարունակում են անել Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու հանդեպ:
- Ինչու՞ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ բառ անգամ չի ասվում Սուրեն Խաչատրյանի որդու մասին, ով ի սկզբանե այդ հանցավոր արարքի գլխավոր մաեստրոն էր, այլ դրա փոխարեն վերոնշյալ հայտարարությունն են հրամցնում.
- Վերջապես, սա ի՞նչ «մասկի շոու» է, ու՞մ եք խաբում, ինչե՞ր եք կոծկում, ժողովրդական լեզվով ասած՝ էս ինչ « ադալժենիներ» եք անում իրար: Ու՞ր է Սուրեն Խաչատրյանի որդին…
- ԵՎ այսքանից հետո որևէ մեկը համարձակվում է պնդել, որ այս երկրում բոլորը օրենքի առաջ հավասա՞ր են:
Հ.Գ -Թույլ տվեք ավարտել այս գրառումս հետևյալ վերջաբանով. Եթե որևէ երկրի իրավական համակարգը նման աշխատաոճ ցուցաբերեր, ապա ավելի քան համոզված եմ, որ այդ երկրում հենց այդ առիթով բազմաթիվ բողոքի ալիքներ կսկսվեին և այդ ամենը կբերեր քաղաքական անցանկալի զարգացումների: Իսկ քանի մենք ապրում ենք այս երկրում, Սուրիկ Խաչատրյանների որդիները, սանիկները, յոթերորդ պորտի բարեկամները կարող են հանգիստ քնել, քանի որ օրենքը իրենց համար չի գրված, այլ գրված է անապահովների, անթիկունքների, մի խոսքով՝ երկրի մեծամասնության համար:
Կարեն Թումանյան՝ ֆբ գրառում
