1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թե ինչպես Նախագահը սեր խոստովանեց 1070 կանանց, բայց ընտրեց մեկին

newmag-ը պատմում է Սերժ Սարգսյանի մարտիության անակնկալի մասին, որը երկու տարի առաջ հնչեց հեռախոսով`բեմից և դուրս մնաց լրատվական հոսքից:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ հատուկ տեսախցիկների համար տարբեր դիրքեր էր ընդունում ԱԺ փոխնախագահուհին։ Հերմինե Նաղդալյանն ուշադրություն էր հրավիրում ձեռքի թեթև շարժումներով՝ մեկ գլուխը աջ թեքելով էր հով անում, մեկ՝ ձախ։ Դա անում էր ամենայն հպարտությամբ՝ հովհարը Առաջին տիկնոջ նվերն էր։

2014-ի մարտի 8-ի համերգը, ինչպես ամեն տարի, Ռիտա Սարգսյանի հովանո ներքո էր անցկացվում։ Այդ անգամ 1070 կանայք եկել էին լսելու ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն։ Մինչև հատուկ հրավիրված կանայք կզբաղեցնեին իրենց տեղերը, նրանց հանձնում էին հովհարն ու ճշտում, թե ում են ցանկանում տեսնել իրենց տոնը շնորհավորողի դերում։ Պատասխանը գրի էին առնում, որ համերգի ընթացքում տվյալներն ի մի բերեն։

Թե ինչ պիտի լիներ հետո՝ անակնկալ էր։

Ռիտա Սարգսյանը եկավ ճիշտ ժամին։ Ընդ որում, Առաջին տիկինը ներս մտավ ավելի համեստ ու հասարակ պահվածքով, քան հրավիրված կանանցից շատերը։ Իր տեղը զբաղեցրեց ոչ թե օթյակում, այլ պարտերում։ Բայց մինչև այդ, հատուկ կանգ առավ առաջին շարքի մոտ և ողջագուրվեց զոհված զինվորների մայրերի հետ, որոնք պատվավոր տեղերում էին նստած։ Ու սկսվեց երկժամանոց համերգը. Հրանտ Թոխատյանը վարում էր, Խվորոստովսկին` երգում։ Բեմի վրայի տղամարդկանցից ու նկարահանողներից բացի, դահլիճում արական սեռի այլ ներկայացուցիչ չկար։

 

Ու այդպես մինչև այն պահը, երբ հայտարարվեց. իսկ հիմա` անակնկալը։ Կանաց ճաշակը բազմազան էր՝ որոշ կանայք ցանկացել էին, որ իրենց շնորհավորի Լևոն Մալխասյանը: Որոշ կանանց համար Գեորգի Կիմիչի մաղթանքն էր ցանկալի։ Գտնվեցին նաև այնպիսիք, որոնց ընտրությունը Պարույր Հայրիկյանի վրա կանգ առավ։

Բայց մեծ մասը նշել էր Սերժ Սարգսյանի անունը։

Մարտի 8-ին՝ այն էլ միամսյակի սկզբում, կանաց ուզածն օրենք է։ Քվեարկության արդյունքը Նախագահի կինը լսում էր՝ գլուխը բարձր պահած։ Ու հանկարծ հենց նրա վրա կանգ առավ Հրանտ Թոխատյանի հայացքը։ Խոստացել են՝ կանանց ընտրյալը պետք է շնորհավորի հենց հիմա, հեռախոսով։ Հիմա խոստումը պիտի կատարեն։ Բայց ինչպե՞ս։ Վարողը Նախագահի համարը չունի։

– Տիկի´ն Ռիտա …

Հրանտ Թոխատյանը սկսեց կմկմալ, բայց Առաջին տիկինը փրկեց իրավիճակը։ Այսքան կին է ցանկանում լսել իր ամուսնուն՝ խնդիր չէ, նա չի խանդում։ Նույնիսկ պատրաստ է Սերժ Սարգսյանի հեռախոսահամարը տալ… Ու տվեց։ Հրանտ Թոխատյանին։ Հեռախոսի մյուս ծայրում կնոջ ձայն լսվեց՝դահլիճը փռթկաց, Ռիտա Սարգսյանը՝ նույնպես։

Երկխոսությունը լսվում է բարձրախոսով։

– Կարո՞ղ եմ խոսել Նախագահի հետ, – Նախագահի քարտուղարուհուն դիմեց Հրանտ Թոխատյանը` ներկայանալով: Մեկ րոպե անց լսվեց պաշտոնական, բայց ծանոթ ձայնով «Ալո»-ն:

– Բարի երեկո, պարոն Նախագահ, – Թոխատյանը չհասցրեց ներկայանալ:

– Բարև, Հրանտ ջան։

– Ճանաչեցի՞ք, – Թոխատյանը հուզմունքից մոռացել էր, որ Նախագահին հեռախոսը քարտուղարուհին է փոխանցել։

– Մենք օպերայում ենք: Հազարավոր կանայք Ձեզ են ընտրել, պարո´ն Նախագահ: Ուզում են լսել Ձեր շնորհավորանքը։

– Հաճույքո՛վ:

Սերժ Սարգսյանն իր խոսքում ամենաշատը «սեր» բառն օգտագործեց՝ այդքան սեր է մաղթում կանանց ու ինքն էլ սեր խոստովանում բոլորին.

– Բոլորիդ սիրում եմ, – դահլիճի`հազարից ավելի կանանց ասաց Նախագահը, բայց նրան դժվար ընտրություն էր սպասվում։

– Պարո´ն Նախագահ, մեկ խնդրանք ունենք,- անվստահ ձայնով սկսեց Թոխատյանը։ – Պետք է հազարավոր կանանցից հիմա ընտրեք մեկին։ Ում ընտրեք` նա էլ նվեր կստանա։

Ընտրությունը երեք փուլով էր։ Առաջինը՝ Նախագահը պետք է ընտրի պարտեր, ամֆիթատրոն կամ օթյակ։ Սերժ Սարգսյանն ընտրեց պարտեր։

– Պարո´ն Նախագահ, պարտերն ունի 17 շարք, ո՞րն եք ընտրում։

– Առաջինը։

– Առաջին շարքն ունի 32 տեղ…

– Առաջինը, – Սերժ Սարգսյանը դա ասաց փոքր դադարից հետո:

Սա լսելով, պարտերի 1-ին շարքի 1-ին նստարանից վեր թռավ ու դեպի բեմ վազեց կարմիր զգեստով մի կին։ Նախագահի ընտրյալին նվերը հանձնելուց հետո Հրանտ Թոխատյանը պատռեց այն թուղթը, որի վրա գրել էր Նախագահի հեռախոսահամարը։

 

Նյութի աղբյուր՝ newmag

Հեղինակ՝ Շաքե Ղազարյան

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan