Թեժ ընտրապայքար Գեղարքունիքի մարզում.գլխավոր խաղացողներից մեկն էլ՝Արամ Սուրենի Եգանյանն է.VIDEO
«Իմ բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը պետք է ուղղված լինեն միմիայն հանուն իմ ժողովրդի բարեկեցության ու հուսալի ապագայի»,-Fnews.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ, «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Արամ Եգանյան,ով Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է:
Արամ Սուրենի Եգանյանը, ով արմատներով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է, բավականին մեծ ազդեցություն եւ հեղինակություն ունի այս մարզում:
Ծնվել է 1956 թվականին հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում:1974 թվականին ավարտել է Վերին Ճամբարակի միջնակարգ դպրոցը:
1974-76 թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում:
1976 թվականից աշխատել է ՀՀ ներքին գործերի համակարգի Ճամբարակի տարածաշրջանում որպես ոստիկան:
1978-81 թթ. աշխատանքին զուգընթաց սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԽՍՀՄ ՆԳ նախարարության Երևանի միլիցիայի հատուկ դպրոցը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
1979 թվականին կրտսեր լեյտենանտի կոչումով շարունակել է մասնագիտական գործունեությունը Կրասնոսելսկի(այժմ Ճամբարակ) շրջանի հատուկ պարետամասում, աշխատելով որպես օպեր լիազոր: Երկու տարի անց՝ 1981 թվականին, նշանակվել է հատուկ պարետամասի պետի տեղակալ, այնուհետև 1983 թվականին նշանակվել է հատուկ պարետամասի պետ:
1989-92 թթ. ընդունվել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳ նախարարության Կիևի Ֆ.Դերժինսկու անվան ներքին գործերի ակադեմիան՝ ստանալով իրավաբանի որակավորում:
1990-92թթ. որպես կամավորական մասնակցել է հայրենի բնակավայրի՝ Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակի և Վահան գյուղի սահմանների պաշտպանությանը:
1993 թվականի մայիս ամսից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նշանակվել է որպես ՆԳ բաժնի պետական ավտոտեսչության պետ: 1995 թվականից աշխատել է նույն համակարգում, որպես ծառայության գծով պետի տեղակալ:
Ոստիկանության համակարգում իր աշխատանքը շարունակել է մինչև 1996 թվականը, արժանանալով լեյտենանտից մինչև փոխգնդապետի կոչման:
2002 թվականից մինչ այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն է:
Իր արդյունավետ աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և շնորհակալագրերի: 1997 թվականին պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: 2009 թվականին «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2011 թվականին «Արիության» մեդալով ՀՀ նախագահի կողմից:
Այժմ էլ, Արամ Եգանյանը եռանդով եւ մեծ պատասխանատվությամբ լծվել է ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների թոհ ու բոհի մեջ, եւ վստահ է, որ ժողովուրդը՝ իր ընտրության մեջ չի սխալվելու: Ավելին, թեկնածուի համոզմամբ՝ ժողովուրդը գնալու է ոչ թե դատարկ խոսքերի՝այլ կոնկրետ գործի ու մարդու ձեռագրի հետեւից: Իսկ թե կոնկրետ ինչ մարտավարություն է ընտրել պատգամավորի թեկնածուն այս ընտրություններչում, եւ թե ով է Ա. Եգանյանի գլխավոր հովանավորն ու քաղաքական հենարանը այս ընտրապայքարում՝ ներկայացանում ենք Fnews.am-ի տեսանյութերում:
