1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Թեժ ընտրություններ գեներալաշատ գյուղում` Արշալույսում

Իսկ որ ամենահետաքրքիրն էր, մեր հարցվածներից մեկն էլ գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնի «Գարաժ»-ի աշխատակիցներից էր, ով ասաց որ ինքը շատ է հարգում ու սիրում Զարզանդ Գրիգորյանին.փոքրուց գիտի նրան, ու համարում է, որ նա լավ համայնքի ղեկավար է...

Թեժ պայքար 

Դեկտեմբերի 6-ին, Արմավիրի մարզի գեներալաշատ գյուղում` Արշալույսում, գյուղապետի աթոռի համար պայքարելու են գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը, եւ գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալ Աշոտ Սարգսյանը, ով Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից է: Այս պահի դրությամբ, Արշալուսում կարելի է ասել արշալույսները այնքան էլ խաղաղ չեն, քանի որ ինչպես պարզ դարձավ համայնքում անցկացրած մեր հարցախույզից, օր-օրի Արշալույսում իրավիճակը փոքր-ինչ բարդանում է, քանի որ գեներալիտետը ամեն գնով փորձում է իր հովանավորյալ Աշոտ Սարգսյանին դարձնել գյուղապետ:

Թեեւ համայնքի բնակիչների հետ ունեցած մեր հանդիպման ժամանակ, պարզ դարձավ, որ Արշալույսի բնակիչները, կարելի է ասել, բացառությամբ գեներալիտետի յուրայինների, Արշալույս համայնքում ցանկություն ունեն կրկին գյուղապետի աթոռին տեսնել Զարզանդ Գրիգորյանին, համարելով եւ ընդունելով, որ նա լավ համայնքի ղեկավար է, ու սրտացավ մարդ, ում աշխատանքը իրենք տարիներ շարունակ տեսել են ու գնահատել: Համայնքի բնակիչներից շատերը հատկապես շեշտը դնում էին նրա վրա, որ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը նախ եւ առաջ, իր ղեկավարման տարիներից սկսած, եւ դրանից առաջ էլ, եւ՛որպես մարդ, եւ՛ որպես Արցախյան հերոսամարտի մասնակից , մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին:

Արշալույսցիներից մեկը՝ 65-ամյա (Ս. Հ)-ն, հիշելով հատկապես Արցախյան պատերազմի տարիները, մեզ հետ զրույցում պատմեց. «Մեր հիշողության մեջ դեռ թարմ են մնացել այն օրերը, թե ինչպես 16 ամյա պատանի՝ Զարզանդ Գրիգորյանը, իր հորեղբոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ միասին առաջիններից մեկը եղավ, որ առանց վարանելու զենք վերցրեց ու գնաց թշնամու դեմ կռվելու: Նա քաջ ու խիզախ տղա էր, իսկ պատերազմի սպիները դեռ նրա մարմնի մեջ են: Ինչպես կարելի է չգնահատել նման մարդկանց, ովքեր մեր ազգի, մեր վաղվա սերնդի ու այսօրվա համար զենք են վերցրել ու մարտի դաշտ մեկնել՝շատ լավ հասկանալով, որ կարող էին կենդանի չվերադառնալ: Դժվար թե մեկը մոռանա, թե ինչպես էին 16-ամյա Զարզանդին այդ օրերին գործուղում թեժ կետեր՝իր առաքելությունը կատարելու: Աղջիկ ջան, մարդու արածը չի կարելի ջուրը գցել: Նա հայրենասեր ու լավ ընտանիքի զավակ է, ու լավ ղեկավար է մեր համայնքի համար:Հասնող, ձեռք մեկնող , մեր ցավը լսող ու կիսող: Մենք իրեն շատ սիրում, հարգում, ու հավատում ենք: Եւ ուզում ենք, որ նա ղեկավարի մեր համայնքը, մենք մեզ հանգիստ ու ապահով ենք զգում նրա նրա ներկայությամբ: Երկրի ղեկավարությունն էլ թող լսի մեր ձայնը, ու ամեն ինչ անի որ այստեղ ազատ ու արդար ընտրություններ կայանան:Մենք էլ մարդ ենք, ուզում ենք խաղաղ ապրել»:

 ԹՈՂ ԱՐԴԱՐ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ  ԱՆԵՆ 

Արշալույս համայնքի բնակչուհի (Մ. Գ)-ն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, ո՛չ Աշոտ Սարգսյանի, ո՛չ էլ մեր գյուղապետ՝ Զարզանդ Գրիգորյանի: Դե հիմա Գրիգորյանները ինչ հարցեր ունեն-չունեն, թող ընտրությունների հետ չկապեն, գյուղը չխառնեն՝ իրարով չտան: Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ընտրություններ լինեն: Ինչ վատ բան կա, որ մեր գործող գյուղապետից գոհ ենք ու լավ ենք ասում նրան: Էդ մարդը մեր ուսանողներին օգնում ա, 50 հազարից մինչեւ 400 հազար դրամի չափով տասնյակ թվով ուսանողների վարձավճարների խնդիրներն ա լուծել: Էսքան ժամանակ չի թողել, որ լավ սովորող ուսանողը վարձավճարի պատճառով ուսման պրոցեսից դուրս մնա: Ախր սրանք կարեւոր բաներ են, մարդը արել ա էն բաները, որոնք որ ճակատագրական հարցեր են եղել: Բացի դա ամեն առիթի՝Նոր Տարի, Մարտի 8, սեպտեմբերի 1, ինչ միջոցառում որ կա, մեզ, մեր երեխեքին ուշադրության կենտրոնում ա պահում: Նորապսակներ լինեն՝ նրանց կողքին ա, համայքնում Աստված ոչ անի դժբախտություն լինի, էլի մարդկանց կողքին ա, համայնքում երեխա ծնվեց, այդ ընտանիքի հետ նրանց ուրախությունը կիսում ա: Ուրիշ ոնց ասեմ ազիզ ջան, օջախի լավ տղայա, ոնց որ մեր տան տղեն, ինքը չինովնիկ չի իրա հոգով, ինքը լավ մարդ ա ու լավ համայնք ա պահում: Մեզ տարավ Ծաղկաձոր, հանգստացանք,մեր հանգիստը կազմակերպեցինք: Էլ ինչ ասեմ, մարդը արել ա: Ամեն տարի ձմռանը էն ընտանիքները, որ կարիքի մեջ են վառելափայտով օգնում ա, սնունդով օգնում ա, ֆինանսապես հասնում ա, էլ ինչ ասեմ: Ինչ արել է, էդ եմ պատմում: Սուտ բան չեմ կարա ասեմ: Ստից բաներ որ ասեն, չհավատաք»:

Արշալույսցի Սերյոժա պապն էլ, ով այդքան էլ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, մինալով զրույցին ավելացրեց. «Այ մարդ, լավ են, լավ են սաղ էլ լավ են, բայց մեր գյուղապետը շատ աշխատող լավ մարդ ա»: Իսկ ահա առեւտրականներից մեկն էլ անկեղծ գտնվեց ու նշեց, որ ինքը մինչ այս պահը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում, քանի որ դրա համար իր սուբյեկտիվ պատճառներն ունի:

Իսկ որ ամենահետաքրքիրն էր, մեր հարցվածներից մեկն էլ գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնի «Գարաժ»-ի աշխատակիցներից էր, ով ասաց որ ինքը շատ է հարգում ու սիրում Զարզանդ Գրիգորյանին.փոքրուց գիտի նրան, ու համարում է, որ նա լավ համայնքի ղեկավար է, եւ որ ամենեւին էլ դեմ չի լինի, որ նա նորից ընտրվի այս ընտրություններում: Ի դեպ, նույն անձնավորությունը,(ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում), ասաց նաեւ, որ դեկտեմնբերի 6-ին ինքը «Այո» է ասելու Սահմանադրական բարեփոխումներին, բայց եւ շատ կուզենար որ այդ օրը Արշալույս համայնքում նույնպես գյուղապետի ընտրությունները հանգիստ ու խաղաղ մթնոլորոտւմ անցկացվեին:

Մեզ մնում է հուսալ, որ Արշալույս համայնքում դեկտեմբերի 6-ին, ե'ւ Սահմանադրական հանարաքվեի, եւ թե' համայնքի ղեկավարի ընտրությունները կանցնեն առանց ավելորդ ցնցումների ու թեժ զարգացումների, ինչը ականատեսը ընտրողը ցավոք սրտի եղել է բազում անգամներ: Այս դեպքում, եւ այս համայնքում՝ առավել եւս...

 

 

Նոնա Ադամյան 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan