Տեր-Պետրոսյանը փորձում է շանտաժով հրապարակ բերել Գագիկ Ծառուկյանին
Shabat.am-ը գրում է. Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է չմասնակցել հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող համաժողովին: Համաժողովին չի մասնակցի ոչ միայն նա, այլ նաև ՀԱԿ կուսակցությունn ընդհանրապես: Սա Տեր-Պետրոսյանի անձնական որոշումն է, որի մասին նա հայտնել է ՀԱԿ խորհրդի անդամների հետ նախաամանորյա հանդիպման ժամանակ: Ինչո՞ւ ենք ասում, որ որոշումը Տեր-Պետրոսյանն անձամբ է ընդունել, որովհետև, ըստ ՀԱԿ խորհրդի անդամների, երբ իրենք հավաքված են եղել և սպասելիս են եղել Տեր-Պետրոսյանի գալստյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարողացել հստակ պատասխանել հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող միջոցառմանը, թե՞ ոչ: Իսկ Տեր-Պետրոսյանը մտնելով սրահ՝ իր խոսքը սկսել է հենց համաժողովին չմասնակցելու մասին հայտարարությամբ, ասելով, որ ինքը գիտի, որ բոլորին հուզում է հենց այդ հարցը: Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի չմասնակցելու որոշումը պայմանավորել է իր անձնական ամբիցիաներով՝ հայտարարելով, որ իրեն վայել չէ գնալ և նույն շարքում նստել Գառնիկ Իսագուլյանի, Տիգրան Կարապետյանի կամ Արամ Հարությունյանի հետ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
