Տեսանյութ, որն արվել է բնակարանում որտեղ հայրը սպանել է իր 6 մանկահասակ երեխաներին /տեսանյութ/
LifeNews-ի տրամադրության տակ հայտնվել է մի տեսանյութ, որն արվել է Նիժնի Նովգորոդի այն բնակարանում, որտեղ հայրը սպանել և մասնատել է իր 6 մանկահասակ երեխաներին, կնոջը և մորը: Տեսանյութից կարելի է ենթադրել, որ երեխաները սպանվել են հենց անկողիններում:
Բացի դրանից, երևում է, որ բնակարանը թափթփված վիճակում է, կա մեծ քանակությամբ չլվացված սպասք, իրերը գտնվում են ցիրուցան վիճակում: Բնակարանում նաև մեծ քանակությամբ կրոնական գրականություն է հայտնաբերվել:
