«Տեսա, որ վարչապետը մերժեց ՎիվաՍել-ի տնօրենին նամակ ուղարկեցի, բայց նա էլ մերժեց». VIDEO
Գագիկի քույրն ու եղբայրը հոգեկան խանգարում ունեն, երեխան էլ էպիլեպսիայով է տառապում....
Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքի 37 –ամյա բնակիչ, պայմանագրային ծառայող Գագիկ Հովհաննիսյանը, ով ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, այսօր կարելի է ասել փաստի առաջ է կանգնել: 13 շնչից բաղկացած բազմանդամ ընտանիքը, որի միակ կերակրող ձեռքը Գագիկ Հովհաննիսյանն է, այլեւս չի կարողանում իր ընտանիքի օրվա հացի ու ապրուստի խնդիրը լուծել, քանի որ Գագիկի ընտանիքի անդամներից մի քանիսը տառապում են բավականին լուրջ հիվնադությամբ, որոնց հաց ու ջուր հասցնելուց, բացի 37-ամյա տղամարդը պետք է նաեւ հիվանդին դեղ հասցնի: Չհաշված, որ Գագիկին բազմանդամ ընտանիքը ժամանակավորապես ապրում է գյուղի կիսաավեր տներից մեկում, ուր տարրական պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է:
Գագիկը, Fnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հարազատ քույրն ու եղբայրը հոգեկան խանգարումներ ունեն, իսկ ահա իր երեխան էլ տառապում է էպիլեպսիայով, ինչն էլ ավելի է մեծացնում Գագիկի վիշտ ու ցավը: Սեփական տանիք ունենալն այսօր Գագիկի համար ուղղակի երազ է թվում, իսկ իր ընտանիքի անդամներին կերկրելն ու խնամելը առաջնահերթ ու կարեւոր խնդիր:
Եւ ինչպես նա իր խոսքում նկատեց .«Տան մասին էլ չեմ էլ մտածում.դա երեւի էլ չլինող բան ա, բայց որ գոնե երեխուս, հիվանդ քրոջս ու եղբորս, հիվանդ մորս կարողանամ օրվա հացի ու դեղորայքի խնդիրները լուծել, գոնե դիրքերում հանգիստ իմ ծառայությունը կանցկացնեմ, ու գոնե կիմանամ, որ ընտանիքս ինչ-որ կերպ ապրում է: Բոլորովին վերջերս էլ մայրիկիս են վիրահատել, հիմա էլ մեծ պարտքերի տակ եմ ընկել ու չգիտեմ, թե էլ ում դիմեմ, ինչ անեմ, որ համ ընտանիքիս պահեմ, համ էլ կարողանամ այդ պարտքերի տակից դուրս գալ: Ընդամենը 100 հազար դրամ եմ ստանում, տանը ոչ ոք ինձանից բացի չի աշխատում, գոնե մի տեղ աշխատատեղ լինի, կինս էլ աշխատի տեսնենք ինչ ենք անում: Դիմել եմ ուր ասես. Վարչապետին, ՎիվաՍել ընկերությանը, մեր մարզի ղեկավարներին, բայց ոչ մի օգուտ. լսող չկա: Տենց մեծավորներին մենակ ընտրությունից-ընտրություն կարողա հեռվից տեսնես: Չգիտեմ ինչ անեմ. բայց դե հույսս ուզում եմ չկորցնել ու հավատալ, որ գոնե մեկն ու մեկը այսքանից հետո իմ ձայնը կլսի: Չեք պատկերացնի, թե տղամարդու համար ինչ մեծ ցավ է, երբ նա չի կարողանում իր ընտանիքին նորմալ կերակրել ու օրվա հացի խնդիրը լուծել: Անտանելի բան է, երբ երեխաներդ քեզ են նայում, ու դու նրանց ասելիք չունես: Պետք ա, կգնամ 10 տեղ կաշխատեմ, բայց գործ չկա,եթե լինի, ես պատրաստ եմ շատ աշխատեմ, միայն թե իմ ընտանիքը կարողանամ պահել»:
Մանրամասները` առաջարկվող տեսանյութում:
Fnews.am
