«Տեսախցիկ կա». Կարգին Հայկոն է ուշադրություն հրավիրել.VIDEO
Դերասան Հայկ Մարությանն այս ընտրություններին մասնակցում է որպես դիտորդ: Հիմնականում իր դիտորդական առաքելությունը դերասանն իրականացնում է թիվ 4 ընտրատարածքի (Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ) 9/48 ընտրատեղամասում:
Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) խախտում է արձանագրել: Նա հայտարարեց, որ քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ, ինչպես նաև պատուհան:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը ասաց, որ դա մանրուք է, տեսախցիկը չի աշխատում:
Մանրամասները՝ տեսանյութում:
