Տևական ընդմիջումից հետո եռյակը նիստ է հրավիրել
Երկարատև ընդմիջումից հետո քիչ առաջ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի ներկայացուցիչները նիստ են հրավիրել:
Նիստն ընթանում է «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» խմբակցության սենյակում:
ԲՀԿ-ից նիստին նմասնակցում են խմբակցության անդամներ Ս.Մարգարյանը, Վ.Օսկանյանը և Վ.Բաբայանը, ՀԱԿ-ից ՝ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը և քարտուղար Ա.Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռ.Հակոբյանը: «Ժառանգությունից» մասնակցում է նաև կուսակցության փոխնախագահ Ա.Մարտիրոսյանը:
Օրակարգի մասին որևէ բան նախապես չի ասվել, բայց ենթադրվում է, որ եռյակը քննարկելու է իր հետագա անելիքները և մարտավարությունը:
