Տեղացի գործարարները գոռոզ են՝ վերևից են նայում. սիրիահայ գործարար
1in.am-ը գրում է.Սիրիահայ Շանթ Խայալյանը մեկն է այն սիրիահայերից, որ պատերազմի պատճառով Հայաստան եկավ 2013-ի փետրվարի 28-ին: Սիրիայում բազմազբաղ էր, խանութ ուներ, ինչպես նաև զեյթունի գործարան, այնուամենայնիվ, Հայաստանում հասկացավ, որ խանութ բացելն այնքան էլ եկամտաբեր չէ, քանի որ Հայաստանում պահանջարկից շատ խանութ կա: «Շուկան, ասենք, պահանջում է 200 խանութ, բայց 500 խանութ կա: Զեյթունի ձեթի արտադրամաս ունեինք, բայց այստեղ զեյթուն չկար, իսկ, այ, օճառ պատրաստելն ինձ համար հոբբի էր, ասացի՝ սարքենք բիզնես»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Շանթ Խայալյանը:
Հայաստանում հասկացավ, որ իր ունեցած միջոցներով ամենաարդյուանավետը արոմաթերապիայի օրգանիկ օճառներ և շամպուներ արտադրելն է բնական ճանապարհով:
«Մեզ վարկ տվեցին չորս տոկոսով, բայց ստացանք դիմելուց վեց ամիս հետո, ձմեռնամուտին տարածքն էր պատրաստ, սակայն ամեն ինչ սառեց ցուրտ ձմռանը: Սկզբում չորս տեսակի օճառ ենք արտադրել՝ խնկածաղիկ, երիցուկ, մաղադանոս, գազար, ձեթերով ենք պատրաստել, արդեն ունենք յոթ տեսակի օճառ, վեց տեսակի շամպուն, վեց տեսակի մազերի դիմակ և վեց տեսակի ձեթեր: Մինչև տարվա վերջը կլինի տասը տեսակի օճառ, տասը տեսակի դիմակ, տասը տեսակի շամպուն, տասը տեսակի յուղ, և լինելու է երեխաների զգեստները լվանալու օրգանիկ հեղուկ: Հաջորդ տարի ավելի շատ բաներ ենք ուզում անել, հաջորդ տարի արդեն կրեմներ, ինչպես նաև սափրվելու համար փրփուրներ կարտադրենք»,- ասաց սիրիահայ գործարարը, որը մեծ սիրով է այս աշխատանքը կատարում:
Վարկ վերցնելուց հետո ամենամեծ խնդիրն այն էր, որ ես զրոյից էի ստիպված սկսել. «Ես փողով չեմ եկել, դրա համար էլ վարկի եմ դիմել։ Դու դեռ բիզնես չսկսած՝ արդեն սկսում ես տոկսոսները փակել, զրոյից սկսող բիզնեսմենին՝ սիրահայ, թե ոչ սիրահայ, պետք է հնարավորություն տալ կայանալու»,-հավելեց նա:
մանրամասները` սկզբնաղբյուրում
