Տեղի է ունեցել «Քայլ ձիով» հայ-ղազախական ֆիլմի պրեմիերան (Video)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Քայլ ձիով» հայ-ղազախական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակներն են «ԱրմՔոմեդի»-ի տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյան է. գլխավոր դերերում` Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը և Ասել Սագատովան: Ֆիլմը Ղազախստանում շախմատային մրցության ժամանակ սկսված պատմության մասին է, որն իր շարունակությունն է գտնում Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերում:
