«The Moscow Times»․ Կարճատեւ պատերազմը կլռեցնի երկու երկրների «բազեներին»
2011 թ. հունիսին Կազանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև ձախողված հանդիպումից հետո «The Moscow Times» պարբերականը մի հոդված հրապարակեց, որը ուշադրության արժանի է դառնում հատկապես այսօր՝ 2016-ի Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, գրում է aniarc.am-ը:
«Կովկասի վրա կրկին կուտակվում են պատերազմի ամպերը» հրապարակման մեջ ասվում էր, որ 2011-ի հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ձախողումից հետո գնալով ավելի է նշմարվում պատերազմի վերսկսման վտանգը: Հավանական է համարվում կարճատեւ պատերազմը, որում հաղթող ու պարտվող կողմեր չեն լինելու, սակայն դա ճանապարհ կբացի արդյունավետ բանակցությունների համար, քանզի կարճատեւ պատերազմը կլռեցնի երկու երկրների «բազեներին»:
