The New York Times-ի լրագրող Ռուկմինի Կալիմակին կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը
Այսօր Լրագրողների միջազգային կենտրոնը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր հռչակեց Ռուկմինի Կալիմակիին։ New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին նշյալ մրցանակը կտրվի «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ՝ մեծարանքի արժանանալով մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար։
Մրցանակը լրագրողը կստանա ապրիլի 24-ին Երևանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում:
