Տիգրան Կարապետյանը կարոտում է ԱԼՄ-ի ամանորյա հաղորդումները
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն անցած ամանորներից առանձնացնում է հատկապես ԱԼՄ հեռուստաընկերության տոնական եթերները:
«Նաստալգիա կա, բայց ի՞նչ արած, ժամանակն անցավ»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա:
Այս տարի նա Հայաստանում է դիմավորել Նոր տարին, տանը՝ ընտանիքի հետ. «Անցած տարի այստեղ չէի, այս տարի անցկացրել եմ ընտանիքիս հետ, երեխաներիս, տիկնոջս հետ՝ սիրուն, գեղեցիկ ձևով»:
Տիգրան Կարապետյանի տոնական մաղթանքը հայ ժողովրդին արժանավայել ապրուստն է. «Մաղթում եմ ժողովրդին ամենայն բարիք, պրծնեն անարդարությունից, արժանավայել ապրեն, վաշխառուները չկողոպտեն, բիրտ ուժերն էլ չնեղացնեն, որ ապրեն հպարտ երկրում»:
