Տիգրան Խաչատրյանի փաստաբանը պահանջում է կարճել քրեական գործը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբանը դիմել է վերաքննիչ դատարան`բոոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին որոշումները: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ, բացի այդ, միջնորդություն է ներկայացրել Դատախազություն` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին:
Իսկ թե ինչ հիմնավորմամբ է դատախազը դիմել դատարան և դատախազություն, փաստաբանը չցանկացավ բացահայտել` հորդորելով մի փոքր սպասել:
«Երկու-երեք օրվա ընթացքում մեր միջնորդությունը կքննարկվի, այն ժամանակ էլ ես կխոսեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը:
Մանրամասները՝pastinfo.am-ում
